Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Արմենիա Վայն գինու գործարան, ԱրմԱս գինու գործարան

Լավագույն տեսարժան վայրերը

Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Արմենիա Վայն գինու գործարան, ԱրմԱս գինու գործարան

1. Սաղմոսավանք
Դիտել էջը
Սաղմոսավանք
Հովհաննավանքից 5 կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքին, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988թ.-ի ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000թ.-ին ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախկին փայլն ու շքեղությունը:
2. Հայոց այբուբենի հուշարձան
Դիտել էջը
Հայոց այբուբենի հուշարձան
Հայոց այբուբենի հուշարձանը գտնվում է Արտաշավան գյուղում՝ Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Հայոց այբուբենը մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ Աստվածաշունչը հայերին հասանելի դարձնելու և քրիստոնեությունը տարածելու նպատակով: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառից, հետագայում՝ Միջին Դարերում, այն ամբողջացվեց:
3. Արմենիա Վայն գինու գործարան
Դիտել էջը
Արմենիա Վայն գինու գործարան
2008թ.-ին հիմնադրված «Արմենիա Վայն» գինու գործարանը Հայաստանի ամենամեծ գործարաններից մեկն է: Ժամանակակից սարքավորումներով հագեցած լինելով՝ այն ունի խաղուն և դասական գինիների արտադրության ողջ ընթացքում որակյալ գինեգործություն ապահովող ռեսուրսների մի ամբողջական կազմ: Գործարանով էքսկուրսիայի ընթացքում կարող եք այցելել մառանները, ներկա գտնվել արտադրության գործընթացին, ինչպես նաև համտեսել այստեղ արտադրվող գինիների լայն տեսականին համտեսի սրահում:

Հասանելի են համտեսի հետևյալ տարբերակները.

  • Տարբերակ 1` 2 տեսակ «Արմենիա» գինիների համտես՝ անձը 3 500 AMD;
  • Տարբերակ 2` 3 տեսակ «Երևան» գինիների համտես՝ անձը 5 000 AMD;
  • Տարբերակ 3` 3 տեսակ «Տակառ» գինիների համտես՝ անձը 6 500 AMD:

Հնարավոր է կազմակերպել նաև ավելի հարուստ գինիների տեսականիով համտես:

Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես:
4. ԱրմԱս գինու գործարան
Դիտել էջը
ԱրմԱս գինու գործարան
2007թ.-ին Արմենակ Ասլանյանը հիմնում է «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը՝ նպատակ ունենալով պահպանել գինեգործության 80-ամյա ընտանեկան ավանդույթները: Այստեղ էքսկուրսիան սկսվում է խաղողի ու պտղատու այգիներով զբոսանքով, մառանում Ձեզ կծանոթացնեն արտադրական գործընթացին, ինչպես նաև կպատմեն տակառով հնեցման դարավոր ավանդույթների մասին: Համտեսի սրահում կամ պատշգամբում, որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի այգիները և բիբլիական Արարատ լեռը, կարող եք մասնակցել գինու ուսուցողական համտեսի:

Այցելուների համար գործում են հետևյալ փաթեթները.

  • Տարբերակ 1` 3 տեսակ բարձրակարգ գինիների համտես՝ անձը 10 000 AMD;
  • Տարբերակ 2` 4 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ճաշ՝ անձը 15 000 AMD;
  • Տարբերակ 3` 5 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ընթրիք՝ անձը 25 000 AMD;
  • Տարբերակ 4` 9 տեսակ բարձրակարգ գինիների համտես + ընթրիք՝ անձը 35 000 AMD:

Ամրագրումները կատարվում են նախապես, իսկ վերջին գրանցման ժամն է 15:00-ն:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Մուտքի վճարի մեջ ներառված է գինու համտեսի 1-ին տարբերակը

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Զմայլվեք կիրճից բացվող տպավորիչ տեսարաններով
  • Ուսումնասիրեք միջնադարյան ճարտարապետական լուծումները
  • Ծանոթացեք հայոց գրերի ստեղծման պատմությանը
  • Հրաշալի լուսանկարներ ստացեք հայկական տառերի տեսարանին
  • Փորձեք հայկական անուշաբույր գինու համը