Հաղպատ վանք, Սանահինի վանք, Օձունի եկեղեցի

Ձմեռային հատուկ առաջարկ

Հաղպատ վանք, Սանահինի վանք, Օձունի եկեղեցի

1. Հաղպատի վանք
Դիտել էջը
Հաղպատի վանք
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում և ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
2. Սանահինի վանք
Դիտել էջը
Սանահինի վանք
Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, ի սկզբանե լինելով ճարտարապետների հմուտ հնարք, որով այս երկու եկեղեցիներին բարձր սեյսմակայունություն է հաղորդվել: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
3. Օձունի եկեղեցի
Դիտել էջը
Օձունի եկեղեցի
Օձունը Լոռու ամենամեծ գյուղերից է` շրջապատված խիտ անտառապատ լեռնաշղթաներով: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում և տեսանելի է դրա գրեթե բոլոր անկյուններից: Եկեղեցու արձանագրությունները որևէ տեղեկություն չեն տալիս եկեղեցու հիմնադրման տարեթվի մասին, սակայն ճարտարապետական ու գեղարվեստական վերլուծություններն ապացուցում են, որ այն կառուցվել է 6-րդ դարում:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Հիացեք Հայաստանի գողտրիկ անկյուններով երկար և հետաքրքրաշարժ ճանապարհորդության ժամանակ
  • Այցելեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված վանական համալիրները
  • Ծանոթացեք 10-րդ հարյուրամյակի ճարտարապետության վարպետությանը
  • Ուսումնասիրեք գեղատեսիլ լեռնաշղթաները