Խոր Վիրապ ,Նորավանք, Հին Արենի գինու գործարան, հնագույն Թռչունների քարանձավ (Արենի-1)

10% զեղչ՝ մինչև դեկ 25

Խոր Վիրապի վանք, Նորավանք, Հին Արենի գինու գործարան, Արենի-1 (Թռչունների քարանձավ)

1. Խոր Վիրապի վանք
Դիտել էջը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Նորավանք
Դիտել էջը
Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
3. Հին Արենի գինու գործարան
Դիտել էջը
Հին Արենի գինու գործարան
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
4. Արենի-1 (Թռչունների քարանձավ)
Դիտել էջը
Արենի-1 (Թռչունների քարանձավ)
Թռչունների քարանձավը գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա՝ Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի ~500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500թթ.-ին վերագրված մետաղյա դանակներ, մրգերի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900թ.-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում մ.թ.ա. 4-րդ հազարամյակով։ Քարանձավի ներսում մարդիկ չեն բնակվել՝ գինու սպառումը նրանց համար կրել է ծիսական բնույթ։

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Վայելեք 17-րդ դարի ուխտատեղիի ճարտարապետությունը
  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող դյութիչ տեսարանով
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Բացահայտեք հայկական գինու անկրկնելի համը
  • Այցելեք այն վայրը, որտեղ հայտնաբերվել է ամենահին կաշվե կոշիկը