Խոր Վիրապի վանք, Հին Արենի գինու գործարան, Նորավանք, Տաթև, Տաթևեր ճոպանուղի, Գորիս (գիշերակաց), Քարահունջ, Ջերմուկ, Օրբելյանների քարավանատուն, Սևանա լիճ, Սևանավանք, Երևան

Ամենագնահատված

Խոր Վիրապի վանք, Հին Արենի գինու գործարան, Նորավանք, Տաթևի վանք, Տաթևեր ճոպանուղի, Գորիս

1. Խոր Վիրապի վանք
Դիտել էջը
Խոր Վիրապի վանք
Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվել է 301թ.-ին` Գրիգոր Լուսավորչի ջանքերի շնորհիվ: Մինչ Տրդատ Երրորդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Բիբլիական Արարատ լեռը:
2. Հին Արենի գինու գործարան
Դիտել էջը
Հին Արենի գինու գործարան
Վայոց Ձորը և, մասնավորապես Արենի գյուղը, հազարամյակներ շարունակ եղել է հայկական գինեգործության օրրանը: «Հին Արենի» գինու գործարանում վարպետորեն ցուցադրվում են հայկական խաղողի պատմական և տեղական տեսակները: Գինեգործության պատմական ավանդույթներն այստեղ յուրովի համադրված են ժամանակակից սարքավորումների հետ: «Հին Արենի» գինու գործարանը հնարավորություն ունի մշակելու 250 տոննայից ավել խաղող:
3. Նորավանք
Դիտել էջը
Նորավանք
Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված Նորավանքը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Այն բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր ձևի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցուց:
4. Տաթևի վանք
Դիտել էջը
Տաթևի վանք
Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթևի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգևոր կենտրոն լինելուց, Տաթևը նաև Սյունյաց թագավորության քաղաքական կարևոր հենակետն էր: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը և անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:
5. Տաթևեր ճոպանուղի
Դիտել էջը
Տաթևեր ճոպանուղի
2010թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթևի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթևի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» կոչվող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի և փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով, հիմնված է 2 տերմինալների միջև տեղակայված 3 աշտարակների վրա: Տերմինալներից մեկը գտնվում է Հալիձոր գյուղին նայող բլրի վրա, իսկ մյուսը` Տաթևի վանքի մոտ` դեպի համանուն գյուղը տանող ճանապարհին:
Միաժամանակ 2 խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (երեքական՝ յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի ~11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 30 ուղևոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթևի վանքը:
6. Գորիս
Դիտել էջը
Գորիս
Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը, չնայած տեղանքի խիստ թեքվածությանը և ձորակներով կտրտված լինելուն, ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձև ժայռերը: Շնորհիվ իր բնության յուրահատկության` Գորիսը համարվում է «Զանգեզուրի գեղեցկուհին»:

Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան, Ջերմուկ, Օրբելյանների քարավանատուն (Սելիմ), Սևանա լիճ, Սևանավանք, Երևան

1. Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Դիտել էջը
Քարահունջ (Զորաց քարեր) աստղադիտարան
Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը (Զորաց Քարեր) հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը՝ թվագրվելով մ.թ.ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:
2. Ջերմուկ
Դիտել էջը
Ջերմուկ
Վայոց Ձորի հյուսիս-արևելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումն իրականացվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30°-ից մինչև 50°: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
3. Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
Դիտել էջը
Օրբելյանների քարավանատուն (Սելիմ)
Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարևոր առևտրային ճանապարհ. այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առևտրականներին ու ուղտերին իհարկե նաև հանգստի ժամեր էին անհրաժեշտ, և այդ էր պատճառը, որ 1332թ.-ին իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա, կառուցում է քարավանատուն: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ, ելնելով ապահովության նկատառումներից, սրահը չունի ոչ մի պատուհան: Այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առևտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները...
4. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
5. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
6. Երևան
Դիտել էջը
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Վարորդի/էքսկուրսավարի գիշերակացը և սնունդը

Ներառված չէ

  • Գիշերակաց հյուրանոցում
  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Հիացեք դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող գեղեցիկ տեսարաններով
  • Զգացեք հայկական գինու անկրկնելի համը
  • Տեսեք յուրահատուկ երկհարկանի վանք
  • Նստեք Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին
  • Այցելեք հիանալի կերպով նախագծված կանաչ և գեղեցիկ քաղաքը
  • Բացահայտեք աշխարհի հնագույն աստղադիտարաններից մեկի գաղտնիքները
  • Վայելեք ջրվեժի նուրբ և պարզ մեղեդին
  • Ուսումնասիրեք հին առևտրային ուղին
  • Զմայլվեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկից բացվող տպավորիչ տեսարաններով

*հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
*Բարձր ճնշման հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում մասնակցել այս էքսկուրսիային