Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Գաթայի պատրաստման վարպետաց դաս, Ոսկենի գինու գործարան

Էջմիածնի Մայր Տաճար, Սբ. Հռիփսիմե եկեղեցի, Սբ. Գայանե եկեղեցի, Գաթայի պատրաստման վարպետաց դաս, Ոսկենի գինու գործարան

1. Էջմիածնի Մայր Տաճար
Դիտել էջը
Էջմիածնի Մայր Տաճար
Երևանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին, այն աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցվել է այն տեղում, ուր մատնանշել է Գրիգոր Լուսավորչին երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր տաճարի հարակից տարածքում են գտնվում կաթողիկոսի նստավայրն ու հոգևոր ճեմարանը: 2018թ.-ից սկսած՝ այստեղ վերականգնողական աշխատանքներ են տարվում, այդ իսկ պատճառով Մայր տաճարն այս պահին հնարավոր է տեսնել միայն դրսից: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
2. Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Դիտել էջը
Սբ. Հռիփսիմե եկեղեցի
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Էջմիածին քաղաքի յուրահատուկ տեսարժան կառույցներից է: Այն Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձև տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
3. Սբ. Գայանե եկեղեցի
Դիտել էջը
Սբ. Գայանե եկեղեցի
Մայր տաճարից ոչ շատ հեռու, Արարատի ճերմակափայլ գագաթների տեսարանին գծագրվում է Սուրբ Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին: Ըստ ավանդության՝ այն կառուցվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար նահատակված Գայանե կույսի գերեզմանի վրա: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Գաթայի պատրաստման վարպետաց դաս
Դիտել էջը
Գաթայի պատրաստման վարպետաց դաս
Գաթան մեծ տարածում ունեցող հայկական ավանդական քաղցրավենիք է, որը թխվում է թոնիրում կամ վառարաններում: Գաթան կարկանդակի տեսք ունի, բայց իր միջուկով տարբերվում է սովորական կարկանդակներից: Միջուկի (խորիզի) ամենատարածված տեսակը բաղկացած է ալյուրից, կարագից, շաքարավազից և վանիլինից, իսկ խմորի բաղադրիչներն են ալյուրը, կարագը, սոդան և մածունը: Գաթայի խորիզը երբեմն պատրաստում են նաև ընկույզով: Հայաստանի յուրաքանչյուր մարզում գաթան պատրաստվում է յուրահատուկ կերպով՝ այդպիսով տարբերվելով իր ձևով, համով, չափով և տեսքով:

Այս «համեղ» վարպետաց դասի ընթացքում Դուք կբացահայտեք քաղցրավենիքի թխման և զարդարման գաղտնիքները: Համտեսը ներառված է արժեքի մեջ:
4. Ոսկենի գինու գործարան
Դիտել էջը
Ոսկենի գինու գործարան
1920-ական թթ.-ի սկզբին գործարար Սմբատ Մաթևոսյանը հայրենադարձ եղավ Բոստոնից՝ Արարատյան դաշտում հիմնելով գինեգործարան, սակայն այդ բարդ ժամանակաշրջանում նրա խաղողի այգիները բռնագրավվեցին բոլշևիկների կողմից: 2008թ.-ին Մաթևոսյանի ժառանգներին հաջողվեց հետ գնել խաղողի այգիներն ու հիմնել բարձրորակ գինիների արտադրությամբ ժամանակակից ընկերություն: Այցելեք այստեղ՝ ծանոթանալու գինեգործության ընտանեկան պատմությանը և համտեսելու ազնվական գինի:

Գործում են համտեսի հետևյալ փաթեթները.

  • Տարբերակ 1` 2-3 տեսակ գինիների համտես և խորտիկներ՝ անձը 11 500 AMD;
  • Տարբերակ 2` 2-3 տեսակ գինիների համտես և նախաճաշ՝ անձը 13 200 AMD;
  • Տարբերակ 3` 3-4 տեսակ գինիների համտես և ճաշ՝ անձը 19 200 AMD (մինչև 5 այցելուների դեպքում) և անձը 16 200 AMD (5-ից ավել այցելուների դեպքում):

Ամրագրումները կատարվում են նախապես:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Մուտքի վճարի մեջ ներառված է գինու համտեսի 1-ին տարբերակը
  • Մուտքի վճարի մեջ ներառված են վարպետաց դասն ու համտեսը

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Ուսումնասիրեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության անկրկնելի տեսարժան վայրերը
  • Այցելեք աշխարհում առաջին քրիստոնեական տաճարը
  • Բացահայտեք գաթայի պատրաստման «քաղցր» գաղտնիքները
  • Զգացեք հայկական գինու յուրատեսակ համը