Երևանի ամենահայտնի վայրերը, Մարաշլեան ֆոտոատելիե

Ադմինի ընտրությունը

Երևանի ամենահայտնի վայրերը, Մարաշլեան ֆոտոատելիե

1. Երևանի ամենահայտնի վայրերը
Դիտել էջը
Երևանի ամենահայտնի վայրերը
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների: Երևանով զբոսանքը քաղաքի մշակույթը, պատմությունը և տեղական խոհանոցը ճանաչելու լավագույն միջոցն է: Հանրապետության հրապարակը Երևանի զարմանահրաշ տեսարժան վայրերից մեկն է. սկսած մայիս ամսվա սկզբից մինչև աշնան կեսերն այստեղ տարբեր ժանրերի գեղեցիկ մեղեդիներով ուղեկցվող երգող-պարող շատրվանների ֆանտաստիկ շոու է անցկացվում: Բաց չթողնեք Երևանի մեկ այլ հայտնի տեսարժան վայրը՝ Կասկադ համալիրը, որտեղի դիտակետից դեպի քաղաք բացվում է չքնաղ տեսարան, որը կարող եք լավագույնս վայելել գիշերը, երբ քաղաքը գեղեցիկ լուսավորում է ստանում:
2. Մարաշլեան ֆոտոատելիե
Դիտել էջը
Մարաշլեան ֆոտոատելիե
2013թ.-ին Էմմա Մարաշլյանի կողմից հիմնադրված «Մարաշլեան» ֆոտոատելիեն Հայաստանի տարբեր շրջանների ազգային և ռետրո հագուստներով ֆոտոսեսիաներում մասնագիտացված առաջին պրոֆեսիոնալ ֆոտոստուդիան է Հայաստանում:

«Մարաշլեան» ֆոտոատելիեն կազմակերպում է անհատական, ընտանեկան, ինչպես նաև խմբային ֆոտոսեսիաներ: Նախքան ընտրված զգեստներն ու զարդերը փորձելը, լուսանկարիչը պատմում է դրանց ծագման, պատմության, ինչպես նաև խորհուրդի մասին, որպեսզի նա, ում նկարահանում են, կարողանա մտովին ետ գնալ և զգալ դարերի յուրահատուկ շունչը: Այս ամենը հետագայում փոխանցվում է մարդկանց հայացքների միջոցով՝ մշակված նկարներում:

«Մարաշլեան» ֆոտոատելիեն ամենահաճախակի այցելվող վայրերից է թե տեղացիների, թե զբոսաշրջիկների կողմից. այն հիանալի հնարավորություն է ստեղծում թեկուզ և կարճ ժամանակահատվածով «կրելու» դարերի պատմություն ունեցող Հայաստանը:

ֆոտոսեսիաների արժեքները հետևյալն են.

  • 20 000 AMD 5 նկարի համար՝ 1-2 հոգու դեպքում;
  • 30 000 AMD 10 նկարի համար՝ 3-5 հոգու դեպքում;
  • 55 000 AMD 25 նկարի համար՝ 6-9 հոգու դեպքում:

Ավել մասնակիցների և նկարների դեպքում արժեքներն այլ են:

Ամրագրումները հարկավոր է կատարել նախապես:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Այցելեք մի քաղաք, որ մեծ է Հռոմից 29 տարով
  • Բացահայտեք Երևանի ամենահայտնի տեսարժան վայրերը
  • Հատուկ դիտակետից զգացեք Երևանն ափի մեջ
  • Մասնակցեք յուրօրինակ ֆոտոնկարահանման՝ կրելով տարազ