Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք

Դիլիջան, Հաղարծնի վանք, Գոշավանք

1. Դիլիջան
Դիտել էջը
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
2. Հաղարծին վանք
Դիտել էջը
Հաղարծին վանք
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:
3. Գոշավանք
Դիտել էջը
Գոշավանք
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Զմայլվեք «Հայկական Շվեյցարիա»-ի անտառներով
  • Ուսումնասիրեք Հայաստանի ամենահայտնի վանքերը

*հարկ կլինի 600 մ ոտքով հատել՝ Հաղարծին հասնելու համար