Գյումրի, Սև Բերդ, Քաղաքային կենցաղի թանգարան, Վարձիա (քարանձավային քաղաք), Բորժոմի (գիշերակաց), Թբիլիսի, Երևան

Գյումրի, Սև Բերդ, Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Վարձիա (ժայռավանք և քարանձավային քաղաք)

1. Գյումրի
Դիտել էջը
Գյումրի
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
2. Սև Բերդ
Դիտել էջը
Սև Բերդ
Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
3. Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Դիտել էջը
Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
4. Վարձիա (ժայռավանք և քարանձավային քաղաք)
Դիտել էջը
Վարձիա (ժայռավանք և քարանձավային քաղաք)
12-րդ դարում հիմնադրված քարանձավային քաղաք Վարձիան Վրաստանի ամենակարևոր և տպավորիչ պատմական հուշարձաններից մեկն է, գտնվում է ծովի մակարդակից 1300 մ, իսկ Էրուշեթի լեռան ստորոտից՝ 100 մ բարձրության վրա: Համալիրը ժամանակին բաղկացած էր 13 հարկից, որոնք միմյանց կապվում էին գետնուղիների բարդ համակարգով: Վարձիայի համալիրում կային բնակելի թաղամասեր, սեղանատներ, պահեստներ, գինու մառաններ, ինչպես նաև գրադարաններ: Քաղաքն ուներ խմելու ջրի մատակարարում և կոյուղի: Վարձիայի փորված վանքը Վարձիա պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի մասն է կազմում: Այս վայրը պատմության և մշակույթի սիրահարների կողմից մեծ հետաքրքրության է արժանանում:

Բորժոմի, Թբիլիսի, Երևան

1. Բորժոմի
Դիտել էջը
Բորժոմի
Բորժոմին առողջարանային քաղաք է հարավ-կենտրոնական Վրաստանում՝ հայտնի հանքային ջրերի արտադրությամբ: Հնագիտական պեղումների ժամանակ պարզվել է, որ այս տարածքում ժամանակին քարե բաղնիքներ են եղել, ինչն ապացուցում է, որ մարդիկ այստեղ դարեր շարունակ օգտագործել են այդ հանքային ջրերը: Բորժոմիի հանքային աղբյուրները, օժտված լինելով վերականգնող և բուժիչ հատկություններով, հանդիսանում են Վրաստանի ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Քաղաքի հիասքանչ բնությունը վայելելու լավագույն տարբերակը հանքային ջրերի պուրակ այցն է. այն թվագրվում 1850-ական թթ.-ով: Կարող եք նստել ճոպանուղի, որը մեկնում է պուրակից՝ բարձրանալով դեպի բլուր, և հիանալ առողջարանային քաղաքի դյութիչ տեսարաններով:
2. Թբիլիսի
Դիտել էջը
Թբիլիսի
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին գտնվում է Երևանից հյուսիս` 290 կմ հեռավորության վրա: Այս քաղաքի հատակագծի վարարուն երակը Քուռ գետն է, որն իր հոսքով հիանալիորեն միաձուլվում է քաղաքի ռիթմին: Այստեղ ամենուր իշխում են վառ գույներն ու ուրախ տրամադրությունը: Քաղաքը հարուստ է բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով:
Առանձնակի հետաքրքրության են արժանի Նարիկալա շրջանի վաղ միջնադարից պահպանված նեղ փողոցներն ու ընդարձակ Ռուսթավելի պողոտան։ Թբիլիսիի ժամանակակից տեսքը վսեմ ու հին տաճարների և կիսավեր ամրոցների, հին թաղամասերի և քանդակազարդ պատշգամբներով գունագեղ բակերի, սովետական շինությունների և գերժամանակակից բիզնես կենտրոնների վառ խառնուրդ է: Այս հակադրությունը պարզ տեսանելի է ճոպանուղուց:
3. Երևան
Դիտել էջը
Երևան
Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, քաղաք, որ 29 տարով մեծ է Հռոմից: Թվագրվում է մ.թ.ա. 782թ.-ով, հիմնադրվել է հինավուրց Էրեբունի ամրոցի տեղում՝ կառուցված Արգիշտի Առաջինի կողմից: Երևանը հաճախ կոչում են «վարդագույն քաղաք», քանի որ այստեղ շատ շենքեր կառուցված են վարդագույն տուֆից: Մայրաքաղաքը տուրիստական հայտնի ուղղություններից մեկն է՝ շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրերի, ակտիվ գիշերային կյանքի, հրաշալի թանգարանների, ինչպես նաև գեղեցիկ զբոսայգիների:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Վարորդի/էքսկուրսավարի գիշերակացը և սնունդը

Ներառված չէ

  • Գիշերակաց հյուրանոցում
  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Այցելեք Անդրկովկասի երկու երկրները մեկ ճամփորդության ընթացքում
  • Ուսումնասիրեք «արհեստների և արվեստի քաղաքը»
  • Բացահայտեք հայկական տեղական ավանդույթները
  • Զգացեք վրացական անկրկնելի համն ու հոտը
  • Հիացեք 12-րդ դարի ճարտարապետությամբ
  • Բացահայտեք հանքային աղբյուրների բուժիչ հատկությունները
  • Բացահայտեք Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերը
  • Զբոսնեք հին քաղաքի գողտրիկ փողոցներով

* Վարձիայում հարկ կլինի ոտքով հատել մեծ տարածություն, ինչպես նաև անցնել բազմաթիվ անհարթ աստիճաններով 

*Հնարավոր է՝ որոշ երկրների ռեզիդենտներ (մանրամասները ճշտեք գրասենյակում) կարիք ունենան նախօրոք վիզայի համար դիմել Վրաստան մուտք գործելու կամ/և ետադարձին Հայաստան մուտք գործելու համար
*Վրաստան մուտքի վիզան կամ/և Հայաստան վերադարձ մուտքի վիզան ներառված ՉԷ
*Խնդրում ենք վերցնել Ձեզ հետ վավեր անձնագիր՝ սահմանը հատելու, ինչպես նաև հյուրանոց մուտք գործելու համար