Գյումրի, Սև Բերդ, Քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Հառիճավանք

10% զեղչ՝ մինչև դեկ 25

Գյումրի, Սև Բերդ, Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Հառիճավանք

1. Գյումրի
Դիտել էջը
Գյումրի
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
2. Սև Բերդ
Դիտել էջը
Սև Բերդ
Սև Բերդը 1834թ.-ին կառուցված ամրոց է` Գյումրի քաղաքի հայտնի հուշարձաններից: Ամրոցը ռազմական և ճարտարապետական շինությունների մի ամբողջ համալիր է։ Կենտրոնական մասում Ալեքսանդրապոլ ամրոցն է՝ 3 դարպասներով, կենտրոնում՝ Սուրբ Ալեքսանդրա եկեղեցու հատակագիծն է և Ալեքսանդրապոլի ընդհանուր պաշտպանական համալիր հանդիսացող հարավային և հյուսիսային բերդերը։ Սև բերդի համար ստորգետնյա ուղիներ են կառուցվել, բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս «Մայր Հայաստան» հուշարձանը և Կարմիր Բերդը։ Սև Բերդն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
3. Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Դիտել էջը
Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
4. Հառիճավանք
Դիտել էջը
Հառիճավանք
Արագած լեռան արևմտյան ստորոտին՝ ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության՝ այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել մեր օրեր:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Ուսումնասիրեք «արհեստների և արվեստի քաղաքը»
  • Բացահայտեք տեղական ավանդույթները
  • Զբոսնեք Գյումրիի հին փողոցներով, որտեղ նկարահանվել են հայկական հայտնի ֆիլմերը