Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա

10% զեղչ՝ մինչև դեկ 25

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Գառնիի ձոր

1. Գառնիի տաճար
Դիտել էջը
Գառնիի տաճար
Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
2. Գեղարդի վանք
Դիտել էջը
Գեղարդի վանք
Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
3. Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա
Դիտել էջը
Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա
Գառնու ձորում զարմանահրաշ տպավորություն են թողնում հրաբխային լավայի հետևանքով բազմանկյուն ձևեր ստացած բազալտե սյուները: Այս երկրաբանական յուրօրինակ հուշարձանը, շնորհիվ իր ապշեցուցիչ համաչափության, ստացել է «Բազալտե երգեհոն» անունը:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Հիացեք Չարենցի կամարից դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանով
  • Ուսումնասիրեք առաջին դարի հեթանոսական տաճարը
  • Բացահայտեք հռոմեացի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդի մասին լեգենդները