Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Լավաշի թխման վարպետաց դաս, Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ, Սևանավանք

Գրավիչ տեսարաններ

Գառնիի տաճար, Գեղարդ վանք, Լավաշի թխման վարպետաց դաս, Գառնիի ձոր, Սևանա լիճ, Սևանավանք

1. Գառնիի տաճար
Դիտել էջը
Գառնիի տաճար
Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական և հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ.թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել արևի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի և արքայական պալատների այլ ավերակներ, ինչպես նաև մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
2. Գեղարդի վանք
Դիտել էջը
Գեղարդի վանք
Գառնիից 9 կմ հեռավորության վրա՝ Ազատ գետի ափին, գտնվում է 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները և վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, հետագայում ստացավ Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով և բարձրարվեստ խաչքարերով: Տեսարժան վայրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում:
Լավաշի թխման վարպետաց դաս
Դիտել էջը
Լավաշի թխման վարպետաց դաս
Կա խոսուն մի ասացվածք. «որտեղ հաց՝ էնտեղ կաց»:

Լավաշը Հայաստանի ամենահայտնի խոհարարական «հնարքներից» է, հանդես է գալիս որպես հայկական խոհանոցի անբաժանելի մասնիկը: Այն թոնրում (կավե պատերով գլանաձև վառարան) պատրաստվող ավանդական, բարակ լոշիկ է: Չնայած լավաշի թխման գործընթացը պահանջում է բազում հատուկ հմտություններ՝ այն կանայք են ստանձնում: Դարեր շարունակ լավաշը լայն տարածում է ունեցել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում, այն գնահատվում է յուրահատուկ համի և իր դրական հատկությունները բավականին երկար ժամանակահատված պահվելու ընթացքում չկորցնելու համար:

2014թ.-ին «Լավաշ հացի պատրաստումը, նշանակությունն ու արտաքին տեսքը՝ որպես հայկական մշակույթի դրսևորում» ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Այս վարպետաց դասի ընթացքում Դուք կտիրապետեք լավաշի պատրաստման հազարամյա հմտություններին, և, իհարկե, կհամտեսեք Ձեր իսկ պատրաստած լավաշը՝ կանաչեղենով ու տեղական համեղ պանրով: Թարմ լավաշի բույրն ընդմիշտ կմնա Ձեր հիշողության մեջ:)
3. Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա
Դիտել էջը
Գառնիի ձոր Քարերի սիմֆոնիա
Գառնու ձորում զարմանահրաշ տպավորություն են թողնում հրաբխային լավայի հետևանքով բազմանկյուն ձևեր ստացած բազալտե սյուները: Այս երկրաբանական յուրօրինակ հուշարձանը, շնորհիվ իր ապշեցուցիչ համաչափության, ստացել է «Բազալտե երգեհոն» անունը:
4. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
5. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում
  • Շշալցված ջուր
  • Մուտքի վճարի մեջ ներառված են վարպետաց դասն ու համտեսը
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • WiFi տրանսպորտում
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • Հիացեք Չարենցի կամարից դեպի Բիբլիական Արարատ լեռը բացվող տեսարանով և հիանալի լուսանկարներ ստացեք
  • Ուսումնասիրեք առաջին դարի հեթանոսական տաճարը
  • Ունկնդրեք հռոմեացի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի կողը խոցած Սուրբ Գեղարդի մասին լեգենդները
  • Համտեսեք հայկական ավանդական ամենահամեղ հացը
  • Բացահայտեք «Բազալտե երգեհոն» հուշարձանը
  • Հիացեք Հայաստանի մարգարտից բացվող չքնաղ տեսարանով

*հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար