Առուճ եկեղեցի, Մարմաշենի վանք, Գյումրի, Ձիթողցոնց տուն, Հառիճավանք

Լավագույն տեսարժան վայրերը

Առուճ եկեղեցի, Մարմաշենի վանք, Գյումրի, Գյումրիի քաղաքային կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն), Հառիճավանք

1. Առուճի եկեղեցի
Դիտել էջը
Առուճի եկեղեցի
Երևանից 40 կմ հեռավորության վրա է գտնվում Առուճ գյուղը, որի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Այստեղ է գտնվում Հայաստանում ամենամեծ եկեղեցիներից մեկը` Սբ. Գրիգոր գմբեթավոր համալիրը: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես իր որմնանկարներով, որոնք, թեպետ ամբողջովին չեն պահպանվել, բայց վառ կերպով արտացոլում են այդ ժամանակների վարպետությունը: Եկեղեցու գմբեթն անցյալում ավերվել է և այժմ նրա համար գմբեթ է ծառայում անհատակ երկինքը, որի գունային անցումները թվում է, թե շարունակում են որմնանկարների սյուժեն: Եկեղեցու կողքին պահպանվել են պալատական մի կառույցի ավերակներ, իսկ գյուղի մեջ՝ նաև կիսաքանդ քարավանսարա՝ կառուցված 13-14-րդ դդ.-ում:
2. Մարմաշենի վանք
Դիտել էջը
Մարմաշենի վանք
Ախուրյան գետի բարձրադիր ափին` գեղատեսիլ սարահարթի վրա է գտնվում իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Մարմաշենի հոյակերտ եկեղեցական համալիրը: Այն մի հսկայական կոթող է, որի շինարարությունը սկսվել է 986թ.-ին՝ ավարտվելով 1029-ին: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են եռանկյունաձև խորշերով՝ իրենց լուսաստվերային խաղերով կենդանություն հաղորդելով կառույցին: Վանքի երկրորդ եկեղեցին կառուցված է գլխավորին կից: Այժմ պահպանված արևելյան և հյուսիսային պատերը վկայում են այն մասին, որ թե հորինվածքով, և թե ճարտարապետական մանրամասներով այն գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակումն է: Սրբատաշ կարմիր տուֆով կառուցված այս համալիրը, ընդգծվելով երկնքի կապույտ տեսարանին, աննկարագրելի տպավորություն է թողնում:
3. Գյումրի
Դիտել էջը
Գյումրի
Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երևանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Այստեղ շատ խորն են ազգային ավանդույթները, իսկ ոգին յուրահատուկ կերպով արտահայտվում է գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռևս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, և փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը, ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում բնակելի հին տները, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դիմացավ սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական աշխատանքների ուրույն լուծումներով, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Ի սկզբանե Գյումրին եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում. հենց այս քաղաքում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական «Անուշ» օպերան:
4. Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Դիտել էջը
Գյումրիի կենցաղի թանգարան (Ձիթողցոնց տուն)
Գյումրիի քաղաքային կենցաղի և ազգային ճարտարապետության թանգարանում ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Նշանակալի այս առանձնատունը կառուցվել է հարուստ առևտրական Պետրոս Ձիթողցյանի կողմից 1872թ.-ին` Շիրակի հայտնի կարմիր տուֆից, իսկ 1984թ.-ին այս շինության մեջ հիմնադրվել է թանգարանը, որը հաճախ կոչում են Գյումրիի Ձիթողցոնց տուն-թանգարան: Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:
5. Հառիճավանք
Դիտել էջը
Հառիճավանք
Արագած լեռան արևմտյան ստորոտին՝ ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության՝ այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համալիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից և թեք վիճակում, գրեթե անվնաս հասել մեր օրեր:

Ներառված է

  • Փորձառու վարորդներ
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր
  • Մեկնարկը (ավարտը) Երևանում ցանկացած վայրից
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն
  • Լրացուցիչ կանգառներ երթուղում

Ներառված չէ

  • Զգալի շեղումներ երթուղուց
  • Ալկոհոլային խմիչքներ՝ ճաշով տարբերակն ընտրելու դեպքում
  • Աուդիոգիդեր
  • WiFi տրանսպորտում
  • Ծանոթացեք 7-րդ դարի միջնադարյան պատմություններին
  • Հիացեք 11-րդ դարի ճարտարապետության գեղեցկությամբ և վեհությամբ
  • Զբոսնեք Գյումրիի հին փողոցներով, որտեղ նկարահանվել են հայտնի հայկական ֆիլմերը
  • Ուսումնասիրեք 19-րդ դարի հայ կաթողիկոսների ամառային նստավայրը