Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Գոշավանք, Հաղարծին վանք

Սևանա լիճ, Սևանավանք, Դիլիջան, Գոշավանք, Հաղարծին վանք, Ճաշի համար կանգառ

1. Սևանա լիճ
Դիտել էջը
Սևանա լիճ
Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սևանը Կովկասի ամենախոշոր և աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից ~1900 մ բարձրության վրա, ունի հրաբխային ծագում, շրջապատված է մինչև 3000 մ և ավելի բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը և բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
2. Սևանավանք
Դիտել էջը
Սևանավանք
Չքնաղ տեսարան է բացվում Սևանա լճի հյուսիս-արևմտյան մասում, ուր լճի հայելանման մակերևույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սևանավանքը կառուցվել է 874թ.-ին Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու հրամանով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտի տեսարանին գծագրվող Սբ. Առաքելոց և Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
3. Դիլիջան
Դիտել էջը
Դիլիջան
Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ և մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստև գետի ափին և հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արևը, անտառային թարմ օդը և հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Ճաշի համար կանգառ
Ճաշի համար կանգառ
Ըստ նախընտրության՝ ճաշ տեղական ավանդական ռեստորանում՝ սեփական միջոցների հաշվին: Ընտրության 3 տարբերակ է առաջարկվում.
Տարբերակ 1 (բուսակերների համար)՝ անձը 3500 AMD
Տարբերակ 2՝ անձը 3900 AMD
Տարբերակ 3՝ անձը 4500 AMD
4. Գոշավանք
Դիտել էջը
Գոշավանք
Գոշավանքը հիմնադրվել է միջնադարի նշանավոր հոգևոր գիտնական, առակագիր և իրավագետ Մխիթար Գոշի կողմից: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական և աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Սուրբ Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ.-ին կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:
5. Հաղարծին վանք
Դիտել էջը
Հաղարծին վանք
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնության և ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դդ.-ում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դդ.-ում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Ճարտարապետական հմուտ մտահղացմամբ առանձնապես աչքի է ընկնում վանական սեղանատունը: Ժամանակին այս ամենը համալրում էր բակում աճող ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին էր: Ցավոք, ներկայումս մնացել է ծառի փչակի փոքր մասը միայն, որը, այդուհանդերձ, մեծ հետաքրքրություն է առաջացնում այցելուների մոտ: Մի բարի ավանդույթ կա այս ծառի հետ կապված, համաձայն որի, եթե մարդուն հաջողվում է երազանք պահելով զուգահեռ անցնել ծառի փչակի միջով, ապա մոտ ապագայում երազանքն իրականություն է դառնում:

Ներառված է

  • Փորձառու էքսկուրսավար՝ ԱՆԳԼ + ՌՈՒՍ + ՀԱՅ հաջորդաբար
  • Օդորակիչով մեքենաներ
  • Շշալցված ջուր և թխվածքներ
  • Մուտքի տոմսեր
  • WiFi տրանսպորտում
  • Տրանսպորտային միջոցի և ուղևորների ապահովագրություն

Ներառված չէ

  • Հետադարձ փոխադրում հյուրանոց՝ Երևան վերադառնալիս
  • Ճաշի արժեքը (3 500 AMD – 4 500 AMD)
  • Այցելեք Եվրասիայի ամենախոշոր բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը
  • Հիացեք «Հայկական Շվեյցարիա»-ի անտառներով
  • Բացահայտեք Հայաստանի ամենահայտնի վանքերը

*Հարկ կլինի բարձրանալ 200 աստիճան՝ Սևանավանք հասնելու համար
*Հարկ կլինի 600 մ ոտքով հատել՝ Հաղարծին հասնելու համար
*Ձեր հետ վերցրեք կանխիկ դրամ. ռեստորանում ճաշելիս ոչ միշտ է հնարավոր քարտով վճարել