logo logo   Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo | Գլխավոր | Պայմաններ | Հարցեր | Հաճախորդներ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |      
logo


logo ԱՄԵՆՕՐՅԱ ԽՄԲԱՅԻՆ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ
Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով` անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուների տիրապետող հմուտ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներն անցկացվում են օդափոխիչներով ապահովված բարձրակարգ տրանսպորտային միջոցներով: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են:

Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով: Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները, իսկ դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) ծրագրի դեպքում` նաեւ հարմարավետ հյուրանոցային համարների, 3-անգամյա սննդի եւ Արցախի վիզայի արժեքները: Դեպի Թբիլիսի էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ ինչ-որ դեպքերում՝ նաեւ Հայաստանի վիզա հետադարձ մուտքի համար։

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտոնում գտնվող հյուրանոցներին:

Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր Սերվիսի" գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ: Ներբեռնել գրաֆիկները

Այս ուղղություններից կարող եք ընտրել Ձեր նախասիրած էքսկուրսիաները եւ պատվիրել "Կազմել տուր-փաթեթ" ծրագրի միջոցով:

Գրաֆիկ 1 Մարտի 1 - Դեկտեմբերի 25, 2017 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի*) 6-7 ժամ 12000 AMD
Երեքշաբթի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար, "Էջմիածնի գանձերը" թանգ.), Զվարթնոց 4-5 ժամ 9000 AMD
Չորեքշաբթի - 10:00 Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին) 7-8 ժամ 10000 AMD
Հինգշաբթի - 10:00 Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, հայկական շուկա, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան, "Հայկական ապրանքանիշեր" առեւտրի կենտրոն (գնումներ՝ ըստ ցանկության) 5-6 ժամ 10000 AMD
Ուրբաթ - 10:00 Մատենադարան, Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), մշակութային կենտրոն ՀՄԽ, Զվարթնոց 6-7 ժամ 10000 AMD
Շաբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Կիրակի - 10:00 Խոր Վիրապ, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Արենի (գինու գործարան) 6-7 ժամ 9000 AMD

Գրաֆիկ 2 Մարտի 15 - Նոյեմբերի 15, 2017 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 09:00 Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ, Արենի (գինու գործարան) 10-11 ժամ 12000 AMD
Երեքշաբթի - 09:00 Նորավանք, Տաթեւ - ճոպանուղի, Քարահունջ (Զորաց քարեր) 13-14 ժամ 18000 AMD
Չորեքշաբթի - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Հինգշաբթի - 10:00 Սեւանա լիճ, Նորատուս, Հայրավանք, ազգային պարերի ցուցադրություն, Սեւանավանք 6-7 ժամ 9000 AMD
Ուրբաթ - 09:00 Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Արենի (գինու գործարան) 8-9 ժամ 10000 AMD
Շաբաթ - 10:00 Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ, Դիլիջան (Գոշավանք, Հաղարծին), Իջեւան գինու գործարան 9-10 ժամ 11000 AMD
Կիրակի - 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար, Կիրակնօրյա պատարագ), Զվարթնոց 4-5 ժամ 8000 AMD

Գրաֆիկ 3 Մարտի 15 - Նոյեմբերի 15, 2017 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 10:00 Սաղմոսավանք, Հայոց այբուբենի հուշարձան, Ամբերդ, խորովածի պիկնիկ**, Կարմրավոր, Օշական 6-7 ժամ 9000 AMD
Երեքշաբթի - 09:00
Չորեքշաբթի - 09:00
Հինգշաբթի -09:00
Խոր Վիրապ, Նորավանք, Ստեփանակերտ (գիշերում*** "Հեղնար" ,"Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն" հյուրանոցում)
Շրջայց Ստեփանակերտում (Պատմության թանգ., շուկա), Գանձասար, Տիգրանակերտ, Ասկերանի բերդ, Ստեփանակերտ (գիշերում հյուրանոցում)
Շուշի (Ղազանչեցոց), Տաթեւ - ճոպանուղի, Արենի (գինու գործարան)
3 օր / 2 գիշեր
79000 AMD
/"Հեղնար" հյուր./
89000 AMD
/"Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն"/
Ուրբաթ - 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Շաբաթ - 09:00 Արենի (գինու գործարան), Տաթեւ - ճոպանուղի, Շաքիի ջրվեժ 13-14 ժամ 18000 AMD
Կիրակի - 09:00 Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ (Սեւանավանք, զբոսանք նավով) 6-7 ժամ 8000 AMD

Գրաֆիկ 4 Ապրիլի 15 - Հոկտեմբերի 15, 2017 Տեւողութ. Գինը ըստ անձի
Երկուշաբթի - 09:00 Հաղպատ, ժողովրդական երգեր, Սանահին, Օձուն (վանք, խորհրդավոր հուշակոթող, ազգային ինտերակտիվ պարեր), "Գնթունիք" 11-12 ժամ 12000 AMD
Երեքշաբթի - 10:00 Բջնի (վանք, ըստ ցանկության՝ ոտքով բերդ), Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի*), Աբովյանի նոր եկեղեցի, "Կոտայք" գարեջրի գործարան 6-7 ժամ 8000 AMD
Չորեքշաբթի - 09:00 Արուճ, Մարմաշեն, Գյումրի (էքսկուրսիա քաղաքում, ազգային կենդանի երաժշտություն) 8-9 ժամ 10000 AMD
Հինգշաբթի - 09:00 Արենի (գինու գործարան), Տաթեւ - ճոպանուղի, Խնձորեսկ 13-14 ժամ 18000 AMD
Ուրբաթ - 09:00 Հայոց այբուբենի հուշարձան, Արագած (Քարի լիճ), Ամբերդ, "ԱրմԱս" (գինու գործարան) 6-7 ժամ 8000 AMD
Շաբաթ - 08:30 Շրջայց Թբիլիսիում (հին ու նոր քաղաքի գլխավոր տեսարժան վայրեր, ճոպանուղիով զբոսանք) 14-15 ժամ 14000 AMD
Կիրակի - 09:00 Հովհաննավանք, Լոռի բերդ, Ստեփանավանի բուսաբանական այգի (Դենդրոպարկ), "Գնթունիք" 9-10 ժամ 10000 AMD


* Ըստ ցանկության. ճոպանուղու մեկ կայանի տոմսի արժեքն է 2000 AMD:
** Ըստ ցանկության. պիկնիկի համար պետք է տեղում լրացուցիչ վճարել 4500 AMD:
*** Մեկտեղանոց սենյակի դեպքում պետք է լրացուցիչ վճարել 12000 AMD:
services
Դեկտեմբերի 26, 2017 - Հունվարի 7, 2018
Օրը Ուղղությունը Տեւողութ. Գինը ըստ անձի
Դեկտեմբերի 26
Երեքշաբթի - 10:00
Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), Զվարթնոց 4-5 ժամ 8000 AMD
Դեկտեմբերի 27
Չորեքշաբթի - 10:00
Ծաղկաձոր, (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ (Սեւանավանք) 6-7 ժամ 8000 AMD
Դեկտեմբերի 28
Հինգշաբթի - 10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Դեկտեմբերի 29
Ուրբաթ - 10:00
Շրջայց Երեւանում` Էրեբունի թանգարան, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան, կարճ շրջայց տեսարժան վայրերով 5-6 ժամ 10000 AMD
Դեկտեմբերի 30
Շաբաթ - 10:00
Խոր Վիրապ, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Արենի (գինու գործարան) 6-7 ժամ 9000 AMD
Դեկտեմբերի 31
Կիրակի - 10:00
Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), Զվարթնոց 4-5 ժամ 8000 AMD
Հունվարի 2
Երեքշաբթի - 10:00
Ծաղկաձոր, (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ (Սեւանավանք) 6-7 ժամ 8000 AMD
Հունվարի 3
Չորեքշաբթի - 10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD
Հունվարի 4
Հինգշաբթի - 10:00
Խոր Վիրապ, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), Արենի (գինու գործարան) 6-7 ժամ 9000 AMD
Հունվարի 5
Ուրբաթ - 10:00
Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր տաճար), Զվարթնոց 4-5 ժամ 8000 AMD
Հունվարի 6
Շաբաթ - 10:00
Ծաղկաձոր, (Կեչառիս, ճոպանուղի*), Սեւանա լիճ (Սեւանավանք) 6-7 ժամ 8000 AMD
Հունվարի 7
Կիրակի - 10:00
Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն 4-5 ժամ 9000 AMD

* Ըստ ցանկության. մեկ կայանի տոմսի արժեքն է 2000 AMD:
Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարվել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումը իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:
  • 2002 - 2017, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 22.06.2017