Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիան կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից:
Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով Հայաստանի տարածքում: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են: Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով:
Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները: Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ):
Դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) էքսկուրսիայի գները ներառում են հյուրանոցային սենյակների, 3-անգամյա սննդի եւ Արցախի վիզայի արժեքները, իսկ դեպի Վրաստան երկօրյա (շաբաթ-կիրակի) էքսկուրսիայի գները` հյուրանոցային սենյակների եւ 2-անգամյա սննդի (նախաճաշի եւ ճաշերի) արժեքները։
Դեպի Վրաստան էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ Հայաստանի հետադարձ վիզա։
Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին: Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տևողությունից +/- 10%: Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:
Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր սերվիս"-ի գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:
Այս ուղղություններից կարող եք ընտրել Ձեր նախասիրած էքսկուրսիաները եւ պատվիրել "Կազմել տուր-փաթեթ" ծրագրի միջոցով:
Դիլիջան (հին քաղաք), Տոլմայի պատրաստման ցուցադրություն եւ ակտիվ հանգիստ** Ենոքավան գյուղի "Յելլ էքսթրիմ պարկ"-ում (կարճ ձիավարություն եւ աղեղնաձգության մրցույթ)
10-11 ժամ
11000 AMD
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Շրջայց Թբիլիսիում (հին ու նոր քաղաքի գլխավոր տեսարժան վայրեր, զբոսանք ճոպանուղով), գիշերում* 3-աստղանի հյուրանոցում
* Մեկտեղանոց սենյակի դեպքում պետք է լրացուցիչ վճարել 12000 AMD: ** Ըստ ցանկության. այլ ժամանցային ծառայությունների (զիպլայն, ճոպանային պուրակ, փեյնթբոլ, ...) համար վճարումները՝ տեղում, ըստ գնացուցակի:
Խորհուրդներ
Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երեւանյան կլիմայից. երեկոյան հնարավոր է ցուրտ, անձրեւոտ եղանակ: Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ: Եկեղեցիներ եւ վանքեր այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
10 պատճառ "Հյուր սերվիսի" էքսկուրսիաներն ընտրելու
Մեր վարորդներն ամեն օր առավոտյան էքսկուրսիայի մեկնելուց առաջ ստանում են բժշկական թույլտվություն եւ տարեկան 2 անգամ անցնում են բժշկական հատուկ զննություն:
Մեր էքսկուրսիաների ընթացքում էքսկուրսավարները Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ:
Մեր տրանսպորտային միջոցները եւ ուղեւորները ապահովագրված են:
Մեր էքսկուրսավարներն ունեն մեծ փորձ՝ ամսական շուրջ 300 ժամ էքսկուրսիաներ են իրականացնում:
Մենք ունենք շուրջ 30 բարձրակարգ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին տարիքը 4-5 է:
Մեր էքսկուրսիաների ընթացքում բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը տրամադրում ենք անվճար, որպեսզի դուք հերթ չկանգնեք եւ լրացուցիչ գումար չծախսեք:
Մեր տրանսպորտային միջոցները համալրված են կոնդիցիոներներով, WiFi ինտերնետով, GPS համակարգերով:
Մեր էքսկուրսիաների ընթացքում համտեսների եւ ցուցադրությունների համար որեւէ լրացուցիչ գումարներ չեք վճարում:
Մեր տրանսպորտային միջոցներն ամեն օր անցնում են տեխնիկական ստուգում, լվացվում եւ մաքրվում են հատուկ պայմաններում:
Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիայից առաջ մենք մոտենում ենք Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին, որպեսզի Ձեզ ավելի հարմարավետ լինի էքսկուրսիային միանալու:
Մասնակցության պայմաններ
Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:
Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:
Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:
Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան: