logo logo   Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo | Գլխավոր | Պայմաններ | Հարցեր | Հաճախորդներ | Կարծիքներ | Անձնակազմ | Կապ |      
logo

logo ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՊԱՏՐԱՍՏԻ ՏՈԻՐ-ՓԱԹԵԹՆԵՐ
Շուտով արձակուրդներ են եւ մտքում արդեն գծագրվում են ճամփորդական ծրագրեր....
Ստորեւ ներկայացված փաթեթները կօգնեն ամբողջականացնել ու համակարգել այդ ծրագրերը: Փաթեթներում ընդգրկել ենք զբոսաշրջային անհոգ հանգստի բոլոր գործոնները` հյուրանոց, նախաճաշ, հետաքրքիր ու ճանաչողական բազմաթիվ էքսկուրսիաներ: Փաթեթները նախատեսված են տարիքային տարբեր խմբերի եւ անհատների համար:

"Միացե՛ք խմբին" փաթեթները կազմված են այն անհատների համար, ովքեր ցանկանում են ճամփորդության ընթացքում միանալ խմբին: Այս ծրագրերին մասնակցությունը հնարավորություն կտա Ձեզ ոչ միայն հիանալ Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերով, այլ նաեւ նոր ծանոթություններ ձեռք բերել եւ ընկերանալ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ:

Եթե ընտրված տեսարժան վայրերը չեն համապատասխանում Ձեր նախընտրություններին, կարող եք այցելել "Կազմել տուր-փաթեթ" էջը եւ կատարել Ձեր ընտրությունը առաջարկվող մյուս ուղղությունների միջև:

"Միացե՛ք խմբին"
  4 օրյա ծրագիր Հայաստանում
  5 օրյա ծրագիր Հայաստանում
  6 օրյա ծրագիր Հայաստանում
  7 օրյա ծրագիր Հայաստանում
  8 օրյա ծրագիր Հայաստանում
  9 օրյա ծրագիր Հայաստանում եւ Արցախում


Ընդհանուր պայմաններ խմբերի համար
  • Խմբի ժամանումից առնվազն 30 օր առաջ պետք է իրականացվի կանխավճար` ծրագրի ընդհանուր գումարի 30%-ի չափով: Վերջնավճարը (ընդհանուր գումարի 70%) պետք է կատարվի խմբի ժամանումից հետո` ծրագրի իրականացման ընթացքում:

  • Պատվերից հրաժարվելու մասին պետք է տեղեկացնել գրավոր` ֆաքսի կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Եթե այդ մասին տեղեկացվել է խմբի ժամանումից 30 կամ ավելի օր առաջ, ապա կանխավճարն ամբողջովին ենթակա է վերադարձման: Եթե հյուրերը հայտնում են պատվերը չեղյալ համարելու մասին խմբի ժամանումից 30 օր առաջ (կամ ավելի վաղ), կազմակերպությունն ամբողջովին վերադարձնում է կանխավճարը։ Հակառակ դեպքում կանխավճարը վերադարձման ենթակա չէ:

  • Եթե ծրագիրը պատվիրվել է 30 օրվա ընթացքում մինչ խմբի ժամանումը, ապա 30% կանխավճարը պետք է իրականացվի վերջնական հաստատումից անմիջապես հետո:

  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ եւ այլն):

  • Հատուկ պատվերների դեպքում պայմանները քննարկվում և հաստատվում են կոնկրետ պատվերից ելնելով:
2002 - 2018, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 15.11.2018