logo logo  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo Գլխավոր   |   Պայմաններ   |   Հարցեր   |   Կարծիքներ   |   Անձնակազմ   |   Կապ   |      
logo

logo ԿԱԶՄԵԼ ՏՈՒՐ ՓԱԹԵԹ
Մեր ընկերությունն ամեն օր տարբեր ուղղություններով իրականացնում է էքսկուրսիաներ պատմամշակութային, տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր էքսկուրսիան կարող եք պատվիրել առանձին՝ ընտրելով տարբեր աղյուսակներից:

Էքսկուրսիաները վարում են փորձառու էքսկուրսավարներ՝ հաջորդաբար անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Տրանսպորտային միջոցներն ապահովված են օդափոխիչներով եւ անվճար Wi-Fi ինտերնետով Հայաստանի տարածքում: Ուղեւորները եւ տրանսպորտային միջոցները ապահովագրված են:

Գները ներառում են բոլոր մուտքերի տոմսերի արժեքները: Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով (3000-5500 դրամ):

Դեպի Արցախ եռօրյա (երեքշաբթի-հինգշաբթի) էքսկուրսիայի գները ներառում են հյուրանոցային սենյակների եւ 3-անգամյա սննդի արժեքները, իսկ դեպի Վրաստան երկօրյա (շաբաթ-կիրակի) էքսկուրսիայի գները` հյուրանոցային սենյակների եւ 2-անգամյա սննդի (նախաճաշի եւ ճաշերի) արժեքները։
Դեպի Վրաստան էքսկուրսիայի դեպքում որոշ երկրների քաղաքացիներ պետք է ձեռք բերեն Վրաստանի վիզա, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ Հայաստանի հետադարձ վիզա։

Էքսկուրսիաները սկսվում են "Հյուր Սերվիս" ընկերության գլխավոր գրասենյակի դիմացից` Նալբանդյան 96: Անհրաժեշտության դեպքում տրանսպորտային միջոցները կարող են մոտենալ Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին: Էքսկուրսիաները կարող են տեւել նշված տևողությունից +/- 10%: Էքսկուրսիաների ընթացքում լրացուցիչ կանգառներ հնարավոր են այն դեպքերում, երբ խմբի բոլոր մասնակիցները համաձայնեն միմյանց հետ:

Տոմսերը կարող եք ձեռք բերել "Հյուր սերվիս"-ի գրասենյակներում: Մինչեւ 12 տարեկան երեխաներին` 50% զեղչ:

Ընտրեք Ձեր ժամանելու եւ մեկնելու օրերը



0 AMD
0 AMD
0 AMD
0 AMD

Կարիք ունեք օդանավակայանում դիմավորելու կամ ճանապարհելու?

Ընտրեք այն էքսկուրսիաները, որոնց ցանկանում եք մասնակցել եւ նշեք մասնակիցների թիվը`
ԱմսաթիվԺամ, ուղղություններ, տեւողությունԳինը ըստ անձիԱնձանց թիվըԳինը (դրամ)
Օգս 25|10:00| Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք, Սեւանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն), 7-8 ժամ10000
0
|10:00| Էջմիածին (Հռիփսիմե, Մայր Տաճար - Կիրակնօրյա պատարագ), Գայանե, Զվարթնոց, 4-5 ժամ7500
0
|09:00| Տառերի պուրակ, Լոռի բերդ, ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, Սանահին, Հաղպատ, Գնթունիք, 11-12 ժամ12000
0
|09:00| Մցխեթ (հին քաղաք, Սվետիցխովելի տաճար), Ջվարի, Ախալցխա (Ռաբատի բերդ), Վարձիա (քարանձավային վանական համալիր),   
Օգս 26|10:00| Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, 4-5 ժամ8500
0
|09:00| Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), 8-9 ժամ10000
0
|10:00| Սեւանա լիճ (Սեւանավանք, զբոսանք նավով), ազգային պարերի ցուցադրություն, Հայրավանք, 6-7 ժամ10000
0
|09:00| Ամբերդ, Արագած (Քարի լիճ), Տառերի պուրակ, Սաղմոսավանք, ավանդական քաղցրավենիքի պատրաստում հայկական գյուղում, 6-7 ժամ9000
0
Օգս 27|10:00| Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին), 9-10 ժամ9500
0
|08:30| "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - Ճոպանուղի, Շաքիի ջրվեժ, 13-14 ժամ19500
0
|09:00| Սեւանա լիճ, Դադիվանք, Գանձասար, Ստեփանակերտ (գիշերում* հյուրանոցում Հեղնար, Արմենիա** կամ Վալլեքս Գարդեն**), 3 օր / 2 գիշեր79000
0
|10:00| Դաշտադեմի բերդ, Գյումրի (հին քաղաք, քաղաքային կենցաղի թանգարան, սեւ բերդ, հանրաճանաչ ձկնաբուծարան-ռեստորան), Մարմաշեն, 9-10 ժամ10000
0
Օգս 28|10:00| Էջմիածին (Հռիփսիմե, Գայանե, Մայր Տաճար, "Էջմիածնի գանձերը" թանգ.), Զվարթնոց, 4-5 ժամ8500
0
|10:00| Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, 4-5 ժամ8500
0
|09:00| Շրջայց Ստեփանակերտում (Պատմության թանգ., շուկա), Տիգրանակերտ, Ասկերանի բերդ, Շուշի (Ղազանչեցոց, Ճդրդուզ), Ստեփանակերտ (գիշերում),   
|09:00| Խոր Վիրապ, Նորավանք, Ջերմուկ (հանքային ջրերի սրահ, ջրվեժ), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), 11-12 ժամ12000
0
Օգս 29|10:00| Շրջայց Երեւանում: Էրեբունի թանգարան, "Մեգերյան Կարպետ" գորգերի գործարան, շրջայց քաղաքով, "ԱՐԱՐԱՏ" կոնյակի գործարան (էքսկուրսիա եւ համտես), 5-6 ժամ11000
0
|09:00| Ծաղկաձոր, (Կեչառիս, Ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ, Դիլիջան (հին քաղաք, Հաղարծին, Գոշավանք), 9-10 ժամ11500
0
|09:00| Տաթեւ - Ճոպանուղի, Նորավանք, "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես),   
|08:30| "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - Ճոպանուղի, Խնձորեսկ (քարանձավներ եւ ճոճվող կամուրջ), 13-14 ժամ19500
0
Օգս 30|10:00| Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), 8-9 ժամ10000
0
|09:00| Սաղմոսավանք, Տառերի պուրակ, Ամբերդ, հայկական քաղցրավենիքի պատրաստման ցուցադրություն, Կարմրավոր, Օշական, 7-8 ժամ9000
0
|10:00| Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, Սեւանա լիճ (Սեւանավանք), 7-8 ժամ11000
0
|09:00| Դիլիջան (հին քաղաք), Տոլմայի պատրաստման ցուցադրություն եւ ակտիվ հանգիստ*** Ենոքավան գյուղի "Յելլ էքսթրիմ պարկ"-ում (կարճ ձիավարություն եւ աղեղնաձգության մրցույթ), 10-11 ժամ11000
0
Օգս 31|10:00| Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն, 4-5 ժամ8500
0
|10:00| Սեւանա լիճ (Սեւանավանք), Դիլիջան (հին քաղաք, Գոշավանք, Հաղարծին), 9-10 ժամ9500
0
|08:30| Խոր Վիրապ, Նորավանք, Տաթեւ - Ճոպանուղի, 13-14 ժամ19500
0
|09:00| Թբիլիսի (հին ու նոր քաղաքի գլխավոր տեսարժան վայրեր, ճոպանուղով զբոսանք), գիշերում* 3-աստղանի հյուրանոցում, 2 օր / 1 գիշեր67000
0
Սեպ 1|10:00| Ծաղկաձոր (Կեչառիս, Ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք, Սեւանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն), 7-8 ժամ10000
0
|10:00| Էջմիածին (Հռիփսիմե, Մայր Տաճար - Կիրակնօրյա պատարագ), Գայանե, Զվարթնոց, 4-5 ժամ7500
0
|09:00| Տառերի պուրակ, Լոռի բերդ, ազգային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն, Սանահին, Հաղպատ, Գնթունիք, 11-12 ժամ12000
0
|09:00| Մցխեթ (հին քաղաք, Սվետիցխովելի տաճար), Ջվարի, Ախալցխա (Ռաբատի բերդ), Վարձիա (քարանձավային վանական համալիր),   


* Մեկտեղանոց սենյակի համար պետք է լրացուցիչ վճարել 12000 դրամ:

** Արցախի "Արմենիա" կամ "Վալլեքս Գարդեն" հյուրանոցն ընտրելու դեպքում պետք է լրացուցիչ վճարել 10000 դրամ:.

*** Ըստ ցանկության. այլ ժամանցային ծառայությունների (զիպլայն, ճոպանային պուրակ, փեյնթբոլ, ...) համար վճարումները՝ տեղում, ըստ գնացուցակի:

Ընտրեք Ձեր հյուրանոցային սենյակները եւ նշեք դրանց թիվը`
ՀյուրանոցՍենյակի տեսակը1 գիշերվա արժեքըՍենյակների թիվըԳինը (դրամ)
Անի ՊլազաՄեկտեղանոց32000
0
Երկտեղանոց40000
0
ԴայմոնդՄեկտեղանոց33000
0
Երկտեղանոց41000
0
Գրանդ հոթել ԵրեւանՄեկտեղանոց64000
0
Երկտեղանոց76000
0
Լրացրեք Ձեր անձնական տվյալները


Խորհուրդներ

Անկախ ուղղությունից՝ ցանկալի է վերցնել տաք հագուստ. տեսարժան վայրերում կլիման կարող է տարբերվել Երեւանյան կլիմայից. երեկոյան հնարավոր է ցուրտ, անձրեւոտ եղանակ: Էքսկուրսիայի ընթացքում ցանկալի է կրել հարմարավետ կոշիկներ, գերադասելի է՝ փակ: Եկեղեցիներ եւ վանքեր այցելելիս խորհուրդ է տրվում չկրել բաց հագուստ։ Ցանկալի է՝ կանայք իրենց հետ ունենան գլխաշոր:
10 պատճառ "Հյուր սերվիսի" էքսկուրսիաներն ընտրելու

  • Մեր վարորդներն ամեն օր առավոտյան էքսկուրսիայի մեկնելուց առաջ ստանում են բժշկական թույլտվություն եւ տարեկան 2 անգամ անցնում են բժշկական հատուկ զննություն:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում էքսկուրսավարները Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ:
  • Մեր տրանսպորտային միջոցները եւ ուղևորները ապահովագրված են:
  • Մեր էքսկուրսավարներն ունեն մեծ փորձ՝ ամսական շուրջ 300 ժամ էքսկուրսիաներ են իրականացնում:
  • Մենք ունենք շուրջ 30 բարձրակարգ տրանսպորտային միջոցներ, որոնց միջին տարիքը 4-5 է:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը տրամադրում ենք անվճար, որպեսզի դուք հերթ չկանգնեք եւ լրացուցիչ գումար չծախսեք:
  • Մեր տրանսպորտային միջոցները համալրված են կոնդիցիոներներով, WiFi ինտերնետով, GPS համակարգերով:
  • Մեր էքսկուրսիաների ընթացքում համտեսների եւ ցուցադրությունների համար որեւէ լրացուցիչ գումարներ չեք վճարում:
  • Մեր տրանսպորտային միջոցներն ամեն օր անցնում են տեխնիկական ստուգում, լվացվում եւ մաքրվում են հատուկ պայմաններում:
  • Անհրաժեշտության դեպքում էքսկուրսիայից առաջ մենք մոտենում ենք Երեւանի կենտրոնում գտնվող հյուրանոցներին, որպեսզի Ձեզ ավելի հարմարավետ լինի էքսկուրսիային միանալու:

  • Մասնակցության պայմաններ

  • Էքսկուրսիաներին մասնակցելու համար նախնական ամրագրում կատարած անձիք տոմսերը պետք է ձեռք բերեն ոչ ուշ, քան էքսկուրսիան սկսվելուց 24 ժամ առաջ, հակառակ դեպքում Կատարողը կարող է առանց նախազգուշացման ամրագրումը չեղյալ համարել:

  • Եթե էքսկուրսիայի տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքն ամբողջությամբ: Եթե տոմս ունեցողը հրաժարվում է էքսկուրսիայի մասնակցությունից մինչ էքսկուրսիայի սկսվելը 24 ժամվա ընթացքում, ապա նրան վերադարձվում է տոմսի արժեքի 50%-ը, իսկ էքսկուրսիան սկսվելուց հետո հրաժարվելու դեպքում՝ տոմսի արժեքից որեւէ գումար չի վերադարձվում:

  • Էքսկուրսիայի ձեռք բերված տոմսը առանց տուգանքի կարելի է փոխարինել մեկ այլ տոմսով՝ (վերջինիս առկայության դեպքում) այդ մասին առնվազն 24 ժամ առաջ տեղյակ պահելով Կատարողին: Հակառակ դեպքում տոմսերի փոխարինումն իրականացվում է (առկայության դեպքում) վերադարձված տոմսի համար 20% տուգանք կիրառելով:

  • Եղանակային անբարենպաստ պայմանների կամ անկանխատեսելի իրավիճակների դեպքում, անվտանգության նկատառումներից ելնելով, Կատարողն իրավունք ունի փոխել, կրճատել կամ չեղյալ համարել էքսկուրսիան:
  • 2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 27.07.2019