logo logo  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo Գլխավոր   |   Պայմաններ   |   Հարցեր   |   Կարծիքներ   |   Անձնակազմ   |   Կապ   |      
logo



logo 8 ՕՐՅԱ ԱԿՏԻՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ապրիլի 15-ից Հոկտեմբերի 15-ը այս ծրագրին միանալու համար կարող են դիմել ցանկացած թվով մարդիկ (անհատներ, ընտանիքներ, խմբեր), իսկ մնացած ժամանակահատվածի համար` փաթեթը կիրականացվի առնվազն 5 հոգու առկայության դեպքում:

Խմբերում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 2 օր առաջ:
Չորեքշաբթի - - Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց - -
Հինգշաբթի 08:30 "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես), Տաթեւ - ճոպանուղի, Խնձորեսկ (քարանձավներ եւ ճոճվող կամուրջ) 13-14 ժամ
Ուրբաթ 09:00 Դիլիջան (հին քաղաք), Տոլմայի պատրաստման ցուցադրություն եւ ակտիվ հանգիստ* Ենոքավան գյուղի "Յելլ էքսթրիմ պարկ"-ում (կարճ ձիավարություն եւ աղեղնաձգության մրցույթ)10-11 ժամ
Շաբաթ 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն4-5 ժամ
Կիրակի 10:00 Ծաղկաձոր (Կեչառիս, ճոպանուղի - մեկ կայան), Սեւանա լիճ (Սեւանավանք), Սեւանի իշխանի խորովածի պատրաստման ցուցադրություն7-8 ժամ
Երկուշաբթի 09:00 Ամբերդ, Արագած (Քարի լիճ), Տառերի պուրակ, Սաղմոսավանք, ավանդական քաղցրավենիքի պատրաստում հայկական գյուղում6-7 ժամ
Երեքշաբթի 10:00 Դաշտադեմի բերդ, Գյումրի (հին քաղաք, քաղաքային կենցաղի թանգարան, սեւ բերդ, հանրաճանաչ ձկնաբուծարան-ռեստորան), Մարմաշեն 9-10 ժամ
Չորեքշաբթի - - Տեղափոխում օդանավակայան, մեկնում Հայաստանից - -

Ծրագրի արժեքը 1 անձի համար.

Պատվիրելու համար սեղմեք գնի վրա
Հյուրանոցի տեսակը 2 տեղանոց 1 տեղանոց
3 աստղ 213000 AMD 307000 AMD
4 աստղ 245000 AMD 339000 AMD
5 աստղ 382000 AMD 582000 AMD

* Ըստ ցանկության. այլ ժամանցային ծառայությունների (զիպլայն, ճոպանային պուրակ, փեյնթբոլ, ...) համար վճարումները՝ տեղում, ըստ գնացուցակի:
    Ծրագրի գինը ներառում է.
  • Հյուրանոցի արժեքը Երեւանում (7 գիշեր);
  • Նախաճաշ հյուրանոցում՝ 7 անգամ;
  • Տրանսպորտային ծախսերը;
  • Անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուների տիրապետող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը;
  • Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների եւ քաղցրավենիքի արժեքը;
  • Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը;
  • Ուղեւորների եւ տրանսպորտի ապահովագրություն:

  • Լրացուցիչ տեղեկություններ.
  • Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
  • Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
  • Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։

2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 24.09.2019