logo logo  Ծառայություններ Հայաստան այցելող հյուրերին

arm  eng  fr  de  rus  it  esp  
logo logo Գլխավոր   |   Պայմաններ   |   Հարցեր   |   Կարծիքներ   |   Անձնակազմ   |   Կապ   |      
logo



logo 5 ՕՐՅԱ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մարտի 15-ից Նոյեմբերի 15-ը այս ծրագրին միանալու համար կարող են դիմել ցանկացած թվով մարդիկ (անհատներ, ընտանիքներ, խմբեր), իսկ մնացած ժամանակահատվածի համար` փաթեթը կիրականացվի առնվազն 5 հոգու առկայության դեպքում:

Խմբերում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել ծրագրի մեկնարկից առնվազն 2 օր առաջ:
Հինգշաբթի - - Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց - -
Ուրբաթ 10:00 Խոր Վիրապ, Նորավանք, հնագույն քարանձավ ("Թռչունների քարանձավ"), "Հին Արենի" գինու գործարան (էքսկուրսիա եւ համտես)8-9 ժամ
Շաբաթ 10:00 Գառնի, Գեղարդ, լավաշ թխելու արարողություն4-5 ժամ
Կիրակի 10:00 Էջմիածին (Հռիփսիմե, Մայր տաճար - Կիրակնօրյա պատարագ, Գայանե), Զվարթնոց4-5 ժամ
Երկուշաբթի - - Տեղափոխում օդանավակայան, մեկնում Հայաստանից - -

Ծրագրի արժեքը 1 անձի համար.

Պատվիրելու համար սեղմեք գնի վրա
Հյուրանոցի տեսակը 2 տեղանոց 1 տեղանոց
3 աստղ 112000 AMD 166000 AMD
4 աստղ 130000 AMD 184000 AMD
5 աստղ 209000 AMD 323000 AMD

    Ծրագրի գինը ներառում է.
  • Հյուրանոցի արժեքը Երեւանում (4 գիշեր);
  • Նախաճաշ հյուրանոցում՝ 4 անգամ;
  • Տրանսպորտային ծախսերը;
  • Անգլերեն, հայերեն եւ ռուսերեն լեզուների տիրապետող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայությունը;
  • Էքսկուրսիաների ընթացքում տրամադրվող զովացուցիչ ըմպելիքների եւ քաղցրավենիքի արժեքը;
  • Պատմամշակութային վայրերի տոմսերի արժեքը;
  • Ուղեւորների եւ տրանսպորտի ապահովագրություն:

  • Լրացուցիչ տեղեկություններ.
  • Ծրագրի չօգտագործված մասերի գումարը վերադարձման ենթակա չէ։
  • Ծրագրի մասնակիցները կարող են հյուրանոցների փոխարեն բնակվել Երեւանի կենտրոնում գտնվող բարձրակարգ բնակարաններում՝ ըստ իրենց ցանկության։ Այդ դեպքում ծրագրի արժեքը նվազում է եւ ենթակա է լրացուցիչ քննարկման։
  • Ներկայացված ծրագրից դուրս լրացուցիչ ծառայություններ ցանկանալու դեպքում՝ գինը ենթակա է լրացուցիչ քննարկման։

2002 - 2019, © "Հյուր Սերվիս" ՍՊԸ;    Էջը թարմացվել է 24.09.2019